հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խորվաթիայի նախագահը հերքում է՝ Սերբիայի դեմ հարձակում չեն նախապատրաստում

Խորվաթիայի նախագահը հերքում է՝ Սերբիայի դեմ հարձակում չեն նախապատրաստում

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հերքել է հարձակում նախապատրաստելու վերաբերյալ Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի մեղադրանքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Խորվաթիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ նման հռետորաբանությունը հանգեցրել է տարածաշրջանային գագաթնաժողովի անորոշ ժամանակով հետաձգմանը։

«Սերբիայի նախագահը չափազանցնում է և ինձ՝ որպես հյուրընկալողի, դրել է անելանելի դրության մեջ։ Ես չեմ ուզում ծանրաբեռնվել՝ բացատրելով, որ Խորվաթիան չի հարձակվի Սերբիայի վրա, բայց նա համառորեն շարունակում է դա ասել»,-ասել է Միալնովիչը։

Նշենք, որ ավելի վաղ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն էր հերքել Սերբիայի նախագահի պնդումը, թե Խորվաթիայի, Ալբանիայի և Կոսովոյի միջև դաշինքը ռազմական բնույթ ունի և ուղղված է Բելգրադի դեմ։

Մինչ այդ Վուչիչը կարծիք էր հայտնել, որ այդ ռազմական դաշինքը ստեղծվել է Սերբիայի վրա հարձակվելու համար՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտության պարագայում:

  • Կիսվել: