չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Խերսոնի մարզի իշխանությունները հրաժարվել են Զելենսկուն որպես Ուկրաինայի նախագահ ճանաչել

Խերսոնի մարզի իշխանությունները հրաժարվել են Զելենսկուն որպես Ուկրաինայի նախագահ ճանաչել

Վլադիմիր Զելենսկուն չի կարելի անվանել Ուկրաինայի նախագահ, քանի որ իրականում նա արևմտյան տերերին է ծառայում։ Այս  մասին ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է ներկայում ռուսական վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

Նրա խոսքով՝ Զելենսկին չի կարողանում արտահայտել իր դիրքորոշումը՝ որպես պետության ղեկավար, և վախի մեջ է պահում բնակչությանը։ Պաշտոնյան հավելել է, որ ուկրաինացի առաջնորդը պոպուլիզմով է զբաղված՝ արևմտյան կուրատորների թելադրանքով։

«Զելենսկին Պորոշենկոյի շարունակությունն է, միայն ավելի վատ վիճակում»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Ստրեմուսովը հայտնել էր, որ Խերսոնի մարզի Ռուսաստանի կազմ մտնելու հարցը կլուծվի ավելի ուշ։ Պաշտոնյան պարզաբանել էր, որ ժամկետի  վրա կարող են ազդել ռազմական գործողությունները, և դժվար թե աշնանը որոշում կայացվի։ Նրա խոսքով, տեղական իշխանությունները նախապատրաստում են վարչական համակարգը և մինչև տարեվերջ կընդունեն Ռուսաստանին միանալու պաշտոնական խնդրանքը:

Մայիսի 28-ին Խերսոնի մարզի իշխանությունները որոշել են անվտանգության նկատառումներից ելնելով փակել սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ։ Այնուհետեւ Ստրեմուսովը նշել է, որ մարզի իշխանությունները բնակիչներին խորհուրդ չեն տալիս մեկնել Ուկրաինա։

  • Կիսվել: