երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Խավիեր Կոլոմինան երևանյան հանդիպումներից հետո մեկնում է Ադրբեջան

Խավիեր Կոլոմինան երևանյան հանդիպումներից հետո մեկնում է Ադրբեջան

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այսօր կմեկնի Ադրբեջան: Նա Բաքու է մեկնում Երևանից։

Նախատեսված են Կոլոմինայի հանդիպումներն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Երևանում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

  • Կիսվել: