երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Խարկովի Կուչերովկա և Դոնեցկի Ռովնոյե բնակավայրերն անցել են ՌԴ զորքի վերահսկողության ներքո

Խարկովի Կուչերովկա և Դոնեցկի Ռովնոյե բնակավայրերն անցել են ՌԴ զորքի վերահսկողության ներքո

Ռուսաստանի զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Կուչերովկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռովնոյե բնակավայրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են ոչնչացնել Օսկոլ գետի ձախ ափին շրջափակված հակառակորդի խմբավորումը։ 6-րդ բանակի գրոհային խմբերի ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Խարկովի մարզի Կուչերովկա բնակավայրը»:
Նշվում է նաև, որ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն էլ վերջնական վերահսկողություն են հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռովնոյե բնակավայրի նկատմամբ:

  • Կիսվել: