երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խալաֆ Խալաֆովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Խալաֆ Խալաֆովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Խալաֆ Խալաֆովին ազատել է երկրի փոխարտգործնախարարի պաշտոնից՝ նշանակելով հատուկ հանձնարարություններով իր ներկայացուցիչ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան հրամանները հրապարակված են Ադրբեջանի նախագահի կայքում:

Խալաֆովը 1997 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնը։ 2019 թվականին նրան են վստահվել նաև սահմանների և Կասպից ծովի հարցերով Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականությունները։

Մեկ այլ հրամանով Խալաֆ Խալաֆովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարություններով։

  • Կիսվել: