հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
«Խաղաղությունից» դեպի պատմության վերաշարադրում․ Հաջիևը Ղարաբաղի ժառանգությունը ներկայացրել է որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն

«Խաղաղությունից» դեպի պատմության վերաշարադրում․ Հաջիևը Ղարաբաղի ժառանգությունը ներկայացրել է որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են առաջ տանել պատմության այն վարկածը, ըստ որի՝ Արցախի և երկրի մյուս շրջանների քրիստոնեական հուշարձանները նախևառաջ Վրաց-Աղվանից (Կովկասյան Աղվանքի) ժառանգությունն են։ Այս թեմայով հերթական հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահական նստավայրի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումի ժամանակ Հաջիևը խոսել է «Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության» մասին, որի հետքերը, նրա խոսքով, «հատկապես նշանակալի են» Արցախում և Ադրբեջանի այլ շրջաններում։

«Ես պատմեցի Կովկասյան Աղվանք հնագույն պետության և նրա հարուստ քրիստոնեական ժառանգության մասին։ Այդ ժառանգության կայուն և հատկապես նշանակալի հետքերը կարելի է տեսնել Արցախում և Ադրբեջանի մյուս շրջաններում», — X-ում գրել է Հաջիևը։

Ընդ որում, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է «պատմական ճշմարտությունն» ու մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին՝ անկախ դրա ծագումից ու կրոնական պատկանելությունից։

Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս ակնհայտ հակասությունը․ խոսելով պատմական ճշմարտությունը պահպանելու մասին՝ Բաքուն հետևողականորեն առաջ է մղում մի մեկնաբանություն, որով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության հսկայական մասը վերասահմանվում է որպես բացառապես աղվանական։

  • Կիսվել: