շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խաղաղության հասնելու միակ ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է․ Ստոլտենբերգ

Խաղաղության հասնելու միակ ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի հակամարտությունը, ըստ ամենայնի, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Televisión Española-ին տված հարցազրույցում։

Ստոլտենբերգը, սակայն, այս համատեքստում նշել է, որ «խաղաղության հասնելու միակ ճանապարհը  Կիևին զենք մատակարարելն է»։

«Ըստ ամենայնի, այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա կախված է մարտի դաշտում  ծավալվող իրադարձություններից ու իրավիճակից»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը խաղաղության չի պատրաստվում։

«Մենք ճիշտ հակառակն ենք տեսնում։ Հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը ողբերգություն կլինի, դա վտանգավոր է նաև ՆԱՏՕ-ի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

 

 

  • Կիսվել: