կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են․ Ամիրբեկով

Խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են․ Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը և Հայաստանը, առաջին հերթին, պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք դրական ենք գնահատում որոշ բաց հարցերի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները, որոնք դեռևս մնում են տեքստում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։

«Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջները։

Այսօր իսկապես համաձայնության հասնելու շատ լավ հնարավորություններ կան, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հավելել է Ամիրբեկովը։

  • Կիսվել: