շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Խաղաղության գործարքը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Կրեմլ

Խաղաղության գործարքը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Կրեմլ

Խաղաղության գործարքը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել են Կրեմլում։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այժմ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայից ուղիղ բանակցություններ սկսելու պատասխան են սպասում։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը երախտապարտ է պետություններին բանակցային գործընթացում գործադրած ջանքերի համար, և դրանք պետք է արդյունք տան:

Վաշինգտոնը, ըստ Պեսկովի, ցանկանում է արագ առաջընթացի հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, սակայն դա բարդ գործընթաց է:

«Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, կան բազմաթիվ հարցեր և մանրամասներ, որոնք պետք է լուծվեն կարգավորումից առաջ»,-նշել է Պեսկովը:

  • Կիսվել: