երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել ինը մարդ, որոնցից ութը՝ երեխա

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել ինը մարդ, որոնցից ութը՝ երեխա

Կազանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ինը մարդ՝ մեկ ուսուցիչ և ութ աշակերտ: Այս մասին տեղեկացրել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել կրթօջախի հարևանությամբ, այնուհետև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել է անչափահասը, որը բերման է ենթարկվել: Դպրոցում տարհանում է իրականացվել:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 21 մեքենա: Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահը, առողջապահության նախարարն ու շրջանի դատախազը:

ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ դպրոցի վրա հարձակման  երկրորդ մասնակիցը ոչնչացվե է։

"Նախնական տվյալներով, երկրորդը, որը հարձակվել էր Կազանի դպրոցի վրա, որը մնացել էր շենքում, ոչնչացվել է", - ասել է գործակալության զրուցակիցը:

  • Կիսվել: