Կարող ենք համարել, որ Իրան-Իսրայել հակամարտությունն անցյալում է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Իրանը կմասնակցի ԵԱՏՄ-ի նախագծերին ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման ֆոնին: Այս մասին նա ասել է Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:
Պուտինը, մասնավորապես, նշել է. «Մայիսին ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Փառք Աստծո, հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է։ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես, փառք Աստծո, կարող ենք համարել անցյալում»:
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կկարողանա զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։