շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարության փոխվելով՝ ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների չեղարկման հարցով Իրանի դիրքորոշումը չի փոխվելու. Խաթիբզադե

Կառավարության փոխվելով՝ ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների չեղարկման հարցով Իրանի դիրքորոշումը չի փոխվելու. Խաթիբզադե

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալ;ով արևմտյան որոշ պաշտոնատարների այն հայտարարությանը, թե Իրանում նոր կառավարության ձևավորմամբ, հնարավոր է ՀԳՀԾ-ի հարցի շուրջ համաձայնության գալ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների չեղարկման հարցով Իրանի դիրքորոշումը համակարգի սկզբունքային դիրքորոշումն է և կառավարության փոխվելով անփոփոխ է մնալու», գրում է parstoday.com-ը:

Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների մասին Խաթիբզադեն ասել է.«ՀԳՀԾ-ի վերականգնումը պայմանավորված է կողմերի՝ քաղաքական կամքի դրսևորմամբ: ԻԻՀ պատվիրակությունը ջանքեր է գործադրում, որպեսզի բանակցություններն արագ արդյունավորվեն և չեղարկվեն Իրանի ժողովրդի դեմ կիրառված կոշտ պատժամիջոցները: Մենք թույլ չենք տա բանակցությունները ձգձգել»:

3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու Ադրբեջանի առաջարկության մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Ադրբեջանի տարածքների ազատագրմամբ, հնարավորություն է ստեղծվել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելով, Կովկասի տարածաշրջանի երկրների և դրանց հարևաններ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության համար»:

  • Կիսվել: