երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք. Իսպանիայի վարչապետը

Կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք. Իսպանիայի վարչապետը

Իսպանիայում մոտ 450 հազար կյանք է փրկվել ՝ շնորհիվ կարանտինային ռեժիմի ներդրման, հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ նրա՝ ռեժիմի շնորհիվ կարողացել են երկրում փրկել հազարավոր կյանքեր: Վարչապետը, մասնավորապես, ասել է. ՛՛Անկախ գիտական հետազոտությունների համաձայն, մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում `շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք  իրականացվել են եվրոպական երկրներում՛՛:

Նշենք, որ Իսպանիայում ռեժիմը, որը սկսել էր գործել մարտի 14-ից, ավարտվում է հունիսի 21-ին:

  • Կիսվել: