ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կապիկի ծաղիկի պատճառով վտանգված են հենց կապիկները

Կապիկի ծաղիկի պատճառով վտանգված են հենց կապիկները

Կապիկի ծաղիկի պատճառով հենց կապիկներն են վտանգի տակ հայտնվել։ Վերջին օրերին Բրազիլիայում կապիկները ֆիզիկական հարձակման են ենթարկվել եւ նույնիսկ սպանվել են թունավորման եւ քարկոծման միջոցով, գրում է Washington Post-ը։

Ըստ բրազիլական G1 լրատվական կայքի՝ առնվազն 10 մարմոզետ եւ կապուչին տեսակի կենդանիներ վերջին շաբաթվա ընթացքում թունավորման կամ ագրեսիայի նշաններ են ցույց տվել, ինչը մտավախություն է առաջացնում, որ նրանք կարող էին թունավորված լինել: Յոթ կապիկ սատկել է, իսկ մնացածները վերահսկողության տակ են Սան-Ժոզե դու-Ռիու- Պրետու կենդանաբանական այգում:

Հարձակումները ստիպել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը, որն անցյալ ամիս կապիկի ծաղիկը համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ էր հայտարարեր, հիշեցնել, որ, չնայած վիրուսի անվանը, դրա փոխանցման մեջ կապիկներին չպետք է մեղադրել:

«Մարդիկ պետք է շատ հստակ իմանան, որ վարակումը տեղի է ունենում մարդկանց միջեւ,- լրագրողներին ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը:- Նրանք հաստատ չպետք է հարձակվեն կենդանիների վրա»։ Նրա խոսքով՝ խոսքը «սերտ շփման» միջոցով վարակման մասին է։

Հարիսը հավելել է, որ վիրուսը «շատ ավելի հաճախ հանդիպում է տարբեր կրծողների մոտ», եւ աշխատանքները շարունակվում են՝ որոշելու համար՝ պետք է վիրուսը վերանվանել, թե ոչ:

  • Կիսվել: