ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը

Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը

Հնդկաստանի Կերալա նահանգի 22-ամյա բնակիչը, որն օրեր առաջ էր ժամանել ԱՄԷ-ից, մահացել է կապիկի ծաղիկ հիվանդությունից։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը։

ԱՄԷ-ից ժամանելուց անմիջապես հետո տղամարդը ակտիվ կենսակերպ է վարել և ոչնչից չի բողոքել, սակայն հուլիսի 26-ին ջերմություն է ունեցել և դիմել բժշկի։ Ընդ որում, բժիշկները նրա մոտ կապիկի ծաղիկի ախտանիշեր չեն հայտնաբերել և սկզբում կասկածել են էնցեֆալիտ կամ գերհոգնածություն։ Որոշ ժամանակ անց հիվանդին միացրել են կենսապահովման սարքին, սակայն շաբաթ օրը՝ հուլիսի 30-ին, նա մահացել է մասնավոր հիվանդանոցում։ Եվ միայն այդ ժամանակ նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ տղամարդը ԱՄԷ-ում կապիկի ծաղիկի ախտորոշման թեստ է անցել և դրական պատասխան ստացել:

Նշվում է, որ սա կապիկի ծաղիկ վարակից մահացության առաջին դեպքն է Հնդկաստանում և չորրորդը՝ Աֆրիկայի սահմաններից դուրս։

Հուլիսի 30-ին Եվրոպայում գրանցվել է մարդու առաջին մահը կապիկի ծաղիկից: Մահացածը Իսպանիայի Վալենսիա շրջանից էր։

  • Կիսվել: