երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շոլցը հանդես է եկել TikTok սոցիալական ցանցում դաշնային կառավարության համար հաշիվ ստեղծելու օգտին

Շոլցը հանդես է եկել TikTok սոցիալական ցանցում դաշնային կառավարության համար հաշիվ ստեղծելու օգտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել TikTok սոցիալական ցանցում դաշնային կառավարության համար հաշիվ ստեղծելու օգտին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

«Դաշնային կառավարությունը նույնպես քննարկում է այս թեման, և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում կլինի», - ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպման ժամանակ:

Կանցլերի խոսքով՝ իրեն վաղուց են հարցրել, թե ինչու են TikTok-ում ակտիվ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պոպուլիստները, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ ոչ։ Ինչպես նշել է կանցլերը՝ կառավարությունն ու նախարարությունները մի քանի ամիս է՝ քննարկում են, թե որ առցանց հարթակներում պետք է ներկայացված լինեն, որում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, Օլաֆ Շոլցը գերմանացիներին կոչ է արել ակտիվ սոցիալական կյանք վարել ոչ միայն առցանց, այլեւ սովորական առօրյա կյանքում իրականացնել «իրականության վերահսկողություն»:

  • Կիսվել: