ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կորոնավիրուսի պատճառով հայտնվել է կարանտինի մեջ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կորոնավիրուսի պատճառով հայտնվել է կարանտինի մեջ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ նրա կինը կարանտինի մեջ են հայտնվել կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":

Հաղորդվում է, որ քաղաքական գործչի կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել ։

Կանադայում կորոնավիրուսով վարակվել է 118 մարդ ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը ։ Վերջին տվյալներով ՝ վարակվել է ավելի քան 127 հազար մարդ, զոհվել է 4693 մարդ ։

  • Կիսվել: