ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանադան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ՊՆ-ի 22 ներկայացուցիչների նկատմամբ 

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ՊՆ-ի 22 ներկայացուցիչների նկատմամբ 

Կանադայի իշխանությունները հակաբելառուսական պատժամիջոցների ցանկում ներառել են ևս 22 ֆիզիկական անձի։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ նշվում է, որ  սահմանափակող միջոցները վերաբերում են Բելառուսի պաշտպանության նախարարության 22 բարձրաստիճան ներկայացուցիչների:

Նրանք, ըստ կանադական կողմի, ներգրավված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության գործունեության մեջ:

 

  • Կիսվել: