կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Կանադան արժանի է ԱՄՆ-ի հարգանքին. Քարնի

Կանադան արժանի է ԱՄՆ-ի հարգանքին. Քարնի

Կանադան արժանի է ԱՄՆ-ի հարգանքին և նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրի ու անվտանգության հարցերով կբանակցի «միայն մեր պայմաններով»։ Այս մասին ընտրատեղամասերի փակվելուց առաջ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

Նա հայտարարել է, որ Վաշինգտոն կայցելի միայն այն դեպքում, երբ Կանադայի ինքնիշխանությունը հարգող «լուրջ քննարկում» լինի։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը վերընտրվելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հիշատակել է Կանադան Ամերիկայի «51-րդ նահանգի» վերածելու մասին, ինչը զայրացրել է կանադացիներին։

Քարնին, որը երկուշաբթի արտահերթ ընտրություններում իր Լիբերալ կուսակցության համար պատմական հաղթանակ ապահովեց, հայտարարել է, որ նման սցենար «երբեք, երբեք այլևս չի կրկնվի»։

  • Կիսվել: