Կամչատկայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է մինչև 6.0 մագնիտուդ ուժգնությամբ 27 հետցնցում
Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի տարածքում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մինչև 6.0 մագնիտուդ ուժգնությամբ 27 հետցնցում: Այս մասին հայտնում է տեղի ԱԻՆ վարչությունը։
Նշվում է, որ Կամչատկայի երկրամասի բնակիչները զգացել են երկու հետցնցում։
Ակտիվություն են ցուցաբերում Բեզիմյաննի, Շիվելուչը, Կլյուչևսկոյը, Կարիմսկոյը, Կրաշենիննիկովը և Կամբալնի հրաբուխները։


