Կալլասը կոչ է արել մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Այսօր Բրյուսելում ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի և Եվրոպայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը կարողանար ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, «արդեն իսկ կաներ դա»։
«Ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը՝ ագրեսորը, այլ ոչ թե այն, թե ինչ պետք է զոհաբերի զոհը՝ Ուկրաինան»,-ասել է Կալլասը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Բրյուսելի, հակամարտության շուրջ բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրոպան, և որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ առաջարկած պլանը լուրջ բարեփոխումների կարիք ունի։


