Կալիֆոռնիայում փառատոնի ժամանակ ուղղաթիռ է վթարվել. կան վիրավորներ
Կալիֆոռնիայում փառատոնի ժամանակ ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Cars and Copters» փառատոնի ժամանակ՝ Կալիֆոռնիայի ամենաաշխույժ վայրերից մեկի՝ Հանթինգթոն Բիչի մոտ։ Օդաչուն և մի քանի այլ անձինք տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը կարող էր լինել թռչունի հարվածը պոչի սկավառակին։
Տեսանյութը՝ այստեղ:


