Հունաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքների ընթացքում երկու ուղղաթիռ է բախվել
Հունաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքների ընթացքում երկու ուղղաթիռ է բախվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ դեպքի հետևանքով ուղղաթիռներից մեկը ընկել է ձորակը։ Օդանավում գտնվող անձնակազմի երկու անդամների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Երկրորդ ուղղաթիռը կատարել է վթարային վայրէջք։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:



