շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կալիֆորնիայում հրդեհներից տուժածներին օգնելու գործում գործի են դրել Tesla-ի տեխնիկան

Կալիֆորնիայում հրդեհներից տուժածներին օգնելու գործում գործի են դրել Tesla-ի տեխնիկան

Tesla մեքենաներն օգտագործվում են Կալիֆորնիայում հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ավտոարտադրող ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։

Նա նշել է, որ դրա պատճառով մեքենաների մատակարարման ձգձգումներ են առաջացել։ Նրա խոսքով՝ մեքենաներն օգտագործվում են որպես շարժական բազային կայաններ Լոս Անջելեսի այն շրջաններում, որտեղ կապ չկա, Starlink ինտերնետ տերմինալներին էլեկտրամատակարարում ապահովելու համար:

Մասկը հավելել է, որ նոր բեռնատար մեքենան նախատեսվում է առաքել շաբաթվա վերջին:

  • Կիսվել: