շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարվել

Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել Իտալիա կատարած այցը Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Այս մասին գրում է ТАСС–ը:

Նա նաև նահանգում աղետի ռեժիմ է հայտարարել։ Այդ մասին ասված է չորեքշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հայտարարության մեջ։

ABC–ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում մոլեգնած պատմական հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը և շարունակում է աճել։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շենք։ Լոս Անջելեսի շրջանի ավելի քան 930,000 հաճախորդ հոսանքազրկված է: AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն՝ հրդեհներից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն 52-57 միլիարդ դոլար։

  • Կիսվել: