կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Ուկրաինայի Խերսոնի մարզի 29 բնակիչ է զոհվել Կախովկայի ՀԷԿ-ի ենթակառուցվածքի ավերումից հետո ափամերձ տարածքների ջրհեղեղի հետեւանքով: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։

«Ցավոք, զոհերի թիվը հասել է 29-ի․ Ալյոշկայում զոհվել է 12, Գոլայա Պրիստանում՝ 13, Նովայա Կախովկայում՝ 4 մարդ»,-հայտնել է նա։
 
Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի մասին:
 
Ալեքսեենկոյի խոսքով՝ յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կվճարվի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր  Սալդոյի որոշմամբ սահմանված փոխհատուցում 1 մլն ռուբլու չափով։ 

  • Կիսվել: