Կադիրովն իր հետ Մարիուպոլ է տարել 14-ամյա որդուն (տեսանյութեր)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տասնչորսամյա որդուն՝ Ադամին, իր հետ տարել է ուկրաինական Մարիուպոլ քաղաք, որտեղ մարտեր են ընթանում ռուսական և ուկրաինական զորքերի միջև:
Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով տեսանյութերի, որոնցում երևում է, որ Կադիրովը ռազմական հագուստ կրող որդու հետ շրջում է Մարիուպոլի հոսպիտալներից մեկով:
Կադրերում երևում է, որ Չեչնիայի ղեկավարը ներկայացնում է դեռահաս որդուն.«Իմ Ադամն է»:
Հիշեցննեք, որ ավելի վաղ իր թելեգրամյան գրառումներից մեկում Կադիրովը հայտարարել էր, որ Մարիուպոլի գրավմանը քիչ ժամանակ է մնացել։