Կադիրովի որդին Զելենսկիին սպառնացել է Գրոզնի բերել՝ որպես ռազմական հանցագործի
Չեչնիայի ղեկավարի որդի և օգնական, տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը, իր ինստագրամյան էջում մեկնաբանելով Ռամզան Կադիրովի առևանգման վերաբերյալ ուկրաինացի առաջնորդի կոչը, խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Գրոզնի բերել որպես՝ ռազմական հանցագործի: ԱՍյս մասին տեղեկացնում է Գազետա-ռու-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք քեզ կգտնենք ամենուր, և դա միայն ժամանակի հարց է: Եվ քեզ կբերենք այստեղ՝ Գրոզնի՝ ոչ թե որպես նախագահի, այլ որպես ռազմական հանցագործի։ Եվ դու կկանգնես ոչ թե բեմին, այլ այն հողին, որը փորձում էիր վիրավորել։ Դու հեկեկալու ես ու ոռնալու, համբուրելու ես երկարաճիտ կոշիկները և ներում ես աղերսելու»:
Ադամ Կադիրովը հավելել է, որ Զելենսկու ժամանակը «շուտով կավարտվի»։ Նրա խոսքով՝ երբ դա տեղի ունենա, ուկրաինացի առաջնորդը «կզղջա ասված յուրաքանչյուր բառի համար»։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանավորմանը նման գործողություն է պետք իրականացնել նաև Կադիրովի հանդեպ։


