երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Ջունգլիների օրենք»․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բորելի՝ ռուսական սառեցված ակտիվների շուրջ առաջարկին

«Ջունգլիների օրենք»․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բորելի՝ ռուսական սառեցված ակտիվների շուրջ առաջարկին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի առաջարկը՝ չեղարկել Ռուսաստանի սառեցված արժութային պահուստները և դրանք ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, անօրինական է և խաթարում է վստահությունը Եվրոպայի հանդեպ։ 

Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա հենց միջազգային հարաբերությունների հիմքի ոչնչացումն է, և այս որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն վստահությունը Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ, քանի որ սա կատարյալ անօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենքը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

  • Կիսվել: