շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջանեթ Յելենը պատմել է համաշխարհային տնտեսությանը օգնելու «միակ լավագույն» միջոցի մասին

Ջանեթ Յելենը պատմել է համաշխարհային տնտեսությանը օգնելու «միակ լավագույն» միջոցի մասին

Պատերազմից տուժած Ուկրաինային տրամադրվող աջակցության կրկնապատկումը համաշխարհային տնտեսությանը օգնելու «միակ լավագույն» միջոցն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, գրում է AFP-ը։

Յելենը նաեւ հայտարարել է, որ ինքը հակահարված կտա քննադատություններին այն կապակցությամբ, որ Ուկրաինային եւ զարգացող երկրներին օգնելու միջեւ փոխզիջում կա:
 
«Այս պատերազմի դադարեցումն առաջին հերթին բարոյական հրամայական է»,-ասել է նա։
 
Յելենը նաեւ մատնանշել է տնտեսական դժվարություններ ունեցող երկրների պարտքային ճգնաժամը հաղթահարելու ջանքերը, բանկային բարեփոխումները եւ համաշխարհային հարկային համաձայնագիրը եւ նախազգուշացրել, որ վաղաժամ է խոսել Չինաստանից մաքսատուրքերը հանելու մասին։ 

  • Կիսվել: