շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իզմիրում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամ

Իզմիրում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամ

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։

Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ։

Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։

Թուրքական ոստիկանությունն այժմ միջոցառումներ է ձեռնարկում ևս 3 հոգու ձերբակալման ուղղությամբ։

  • Կիսվել: