Իզմիրում անցկացվել են Ադրբեջանի, ԱՄՆ, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններ
Իզմիրում տեղի են ունեցել Ադրբեջանի, ԱՄՆ, Թուրքիայի եւ Պակիստանի համատեղ զորավարժություններ, հայտնում է @sepah_pasdaran_ru տելեգրամյան ալիքը։
Ինչպես հաղորդվում է՝ մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերը, Թուրքիայի բանակը ԱՄՆ անվտանգության ստորաբաժանումները եւ Պակիստանի ՌՕՈւ պարեկային ինքնաթիռը։
Ըստ իրանական տելեգրամյան ալիքի՝ օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ են նրանք պատրաստվում՝ մշտապես ծովային սցենարներ մշակելով։ Պատասխանն ակնհայտ է՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի:
Աղբյուրը գրում է, որ այս զորավարժանքները զսպման ռազմավարության մասն են՝ ուղղված հակաիրանական եւ հակառուսական բլոկի դեմ Կասպյան-Սեւծովյան տարածաշրջանում՝ Վաշինգտոնի եւ Լոնդոնի հովանու ներքո։


