երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռուսաստանի հետ սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են մեկնարկել

Ռուսաստանի հետ սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են մեկնարկել

Ռուսաստանի հետ սահմանի մոտ մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց  մասնակցում են Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան 3000 զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Northern Axe 25 զորավարժությունները կանցկացվեն Կարելիայի Հանրապետությանը սահմանակից Կայնուու շրջանում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, հայտնել են Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունից:

Զորավարժությունների նպատակը Հյուսիսային Ֆինլանդիայի դժվարին պայմաններում հակառակորդին զսպելու, հարձակողական և գիշերային մարտ վարելու հմտությունների կատարելագործումն է:

  • Կիսվել: