Զոհեր չկան, սակայն վնասվել են որոշ շենքեր. Տոսկանայի շրջանի նախագահը՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել, սակայն որոշ շենքեր վնասվել են: Այս մասին RaiNews24-ի եթերում ասել է Տոսկանայի շրջանի նախագահ Եվգենիո Ջիանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին Մարադի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որևէ կրիտիկական իրավիճակ չի հայտնաբերվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտու դպրոցներն անմիջապես փակվել են։»,- ասել է մարզպետը։
Նրա խոսքով, արտակարգ իրավիճակների տարբեր ծառայություններ մոտ 300 հեռախոսազանգ են ստացել մտահոգ քաղաքացիներից, իսկ հրշեջները ստիպված են եղել ավելի քան տասն անգամ արձագանքել կանչերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv), 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 05:10-ին Իտալիայի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա՝ Մարադի քաղաքի մոտ, որտեղ երեք հազարից պակաս մարդ է ապրում: Երկրի մակերևույթի ցնցումները զգացել են Տոսկանայի և Էմիլիա Ռոմանիայի շրջանների բազմաթիվ բնակավայրերի բնակիչները։