երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

Ինը մարդ է զոհվել կիրակի օրը Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով։

Ալպերում գտնվող այդ ճոպանուղին, որի խցում գտնվում էր 11 անձ, միացնում է Լագո Մաջորե լճի ափն ու Մոնտերոնե լեռը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
Փրկվածները երկու մանկահասակ երեխաներ են, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
 
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, հաղորդվում է միայն, որ սա ճոպանուղու առաջին երթուղին էր հակահամաճարակային սահմանափակումների չեղարկումից հետո։

  • Կիսվել: