երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իտալիայում փիղը փախել է կրկեսից և որոշ ժամանակ ազատ շրջել քաղաքում (տեսանյութ)

Իտալիայում փիղը փախել է կրկեսից և որոշ ժամանակ ազատ շրջել քաղաքում (տեսանյութ)

Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանի Ամանտեա քաղաքում փիղը փախել է կրկեսից, տեղեկացնում է Rai News-ը:

Նշվում է, որ կենդանին որոշ ժամանակ ազատ շրջել է քաղաքի փողոցներով:

Սկզբում փղին նկատել են կրկեսի մոտ գտնվող լողափին, ապա՝ Տոննարա դի Ամանտեա տանող պետական ճանապարհին։

Կրկեսի տերերը սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերել են փղին և հետ տարել վանդակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: