երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աճել է

Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աճել է

Իտալիայում վերջին մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 2943 մարդ: Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է դարձել երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է՝ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 54 543-ի: Նախօրեին հաղորդվում էր ապաքինման 2723 դեպքի մասին:

Այս պահին ակտիվ վարակակիր է 107 699 մարդ, որոնց թիվը վերջին մեկ օրում նվազել է 10-ով: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակվել է 187 327 մարդ, որոնցից 25 085-ը մահացել են։

  • Կիսվել: