Իտալիայի ՊՆ ղեկավարը հրատապ հանդիպում է ունեցել Հռոմում Իսրայելի դեսպանի հետ՝ Լիբանանում տիրող իրավիճակի առնչությամբ
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հինգշաբթի հրատապ հանդիպում է ունեցել Հռոմում Իսրայելի դեսպանի հետ՝ կապված Լիբանանում տիրող իրավիճակի հետ, որտեղ իտալացի զինվորները ծառայում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում, տեղեկցնում է АНСА-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) առաքելությանը մասնակցում է հազար իտալացի զինվորական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է UNIFIL-ի կենտրոնակայանի և մի շարք այլ օբյեկտների վրա, ինչի հետևանքով երկու խաղաղապահ վիրավորվել է։