կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իտալիայի հարավում ավելի քան 30 միգրանտ է խեղդվել ծովում

Իտալիայի հարավում ավելի քան 30 միգրանտ է խեղդվել ծովում

Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիայի լողափերից մեկում ավելի քան 30 մարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է Adnkronos գործակալությունը։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նավակը, որում եղել են Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ, բախվել է ժայռերին։
 
Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ նավակում, որով միգրանտները շարժվել են դեպի Իտալիայի ափ, եղել է ավելի քան 100 մարդ։
 
Մոտ 50 մարդ է փրկվել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: