ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսրայելը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կվաճառի

Իսրայելը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կվաճառի

 Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային անօդաչու սարքերի դեմ հակաօդային համակարգերի վաճառքին։ Ի թիվս այլ բաների, նրանք կարող են օգնել Կիևին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածելու համար: Այս մասին հայտնում է «Axios» հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին։

Իսրայելի և Ուկրաինայի երեք անանուն պաշտոնյաներ «Axios»-ին հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և արտգործնախարար Էլի Կոենը որոշել են նման համակարգեր արտահանելու լիցենզիա տրամադրել դեռևս փետրվարին:

  • Կիսվել: