չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունն Արևմտյան Սահարայի վիճելի տարածքի նկատմամբ

Իսրայելը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունն Արևմտյան Սահարայի վիճելի տարածքի նկատմամբ

Իսրայելը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունն Արևմտյան Սահարայի վիճելի տարածքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Մարոկկոյի կառավարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Կառավարությունից հայտնել են, որ Իսրայելը մտածում է Դախլայում հյուպատոսություն բացելու մասին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նամակ է հղել Մարոկկոյի թագավորին՝ տեղեկացնելով իր երկրի՝ ՛՛Արևմտյան Սահարայի տարածքի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը ճանաչելու՛՛ որոշման մասին։

Նեթանյահուն նշել է, որ իր երկրի դիրքորոշումը ՛՛կարտացոլվի Իսրայելի կառավարության բոլոր համապատասխան ակտերում ու փաստաթղթերում՛՛։

Նա ընդգծել է, որ որոշումը կփոխանցվի ՛՛ՄԱԿ-ին, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Իսրայելը, ինչպես նաև բոլոր այն երկրներին, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում՛՛:

 

  • Կիսվել: