չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Իսրայելը պատրաստ է չափազանց հզոր պատասխան տալ «Հեզբոլլահ»-ին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է չափազանց հզոր պատասխան տալ «Հեզբոլլահ»-ին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանին գտնվող Քիրյաթ Շմոնա քաղաք այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի բանակը պատրաստ է «չափազանց հզոր» պատասխան տալ Լիբանանից «Հեզբոլլահ»-ի հարձակումներին, որոնց թիվը վերջին օրերին ավելացել է, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վնաս պատճառել, իսկ մենք ձեռքներս ծալած կնստենք, չարաչար սխալվում է»

Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին երեքշաբթի ասել է, որ Իսրայելը մոտ է որոշում կայացնելուն, թե ինչպես պետք է անդրադառնա «Հեզբոլլահ»-ի ամենօրյա հարձակումներին, որոնք, ըստ խմբավորման, Գազայում պաղեստինցիներին աջակցելու համար են Իսրայելի կողմից շարունակվող պատերազմի պայմաններում:

  • Կիսվել: