հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելը պահանջում է տարհանել Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը. Պաղեստինյան Կարմիր մահիկ

Իսրայելը պահանջում է տարհանել Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը. Պաղեստինյան Կարմիր մահիկ

Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը երկու զանգ է ստացել Իսրայելի իշխանություններից՝ տարհանման պահանջով: Այս մասին հայտնել է Պաղեստինյան Կարմիր մահիկի ներկայացուցիչը, տեղեկացնում է Today in Israel-ը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ զանգերը ՛՛բացահայտ և ուղղակի սպառնալիք էին ներկայացնում հիվանդանոցի անհապաղ տարհանման համար, հակառակ դեպքում Կարմիր մահիկը պետք է կրեր ամբողջ պատասխանատվությունը հիվանդանոցում գտնվողների կյանքի համար՛՛:

Մամուլի խոսնակ Նաբալ Ֆարսախը հայտնել է, որ հիվանդանոցում ներկայումս պատսպարվում է 12,000 մարդ: Ըստ նրա՝ վերակենդանացման բաժանմունքում հիմնականում գտնվում են վերջին ավիահարվածների հետևանքով վիրավորված երեխաները։

՛՛Նրանց մեծ մասը միացված է թթվածնի սարքավորումներին. տարհանումը կսպանի նրանց՛՛,-ասել է նա:

Նշվում է նաեը, ո Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է մոտ 1 միլիոն խաղաղ բնակիչների տեղափոխվել Գազայի հարավային հատված՝ սպասվող ցամաքային ներխուժումից առաջ։

  • Կիսվել: