Իսրայելը լրացուցիչ ուժեր է տեղակայում Լիբանանի հետ սահմանին
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրամայել է լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել երկրի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանին
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրավիճակի բազմակողմանի գնահատումից հետո Զամիրը հրամայել է Հյուսիսային հրամանատարության ուժերի լայնածավալ ուժեղացում՝ տարբեր հարձակողական և պաշտպանական սցենարների պատրաստության ամրապնդման շրջանակներում»։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի հյուսիսային սահմանին լրացուցիչ ուժերի տեղակայումը կիրականացվի կանոնավոր ստորաբաժանումներով, այդ թվում՝ դիվիզիաներով, բրիգադներով և ինժեներական գումարտակներով։ Միաժամանակ կհավաքագրվեն պահեստազորային ուժեր հյուսիս տեղափոխված կանոնավոր ստորաբաժանումները փոխարինելու համար։


