երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելը հումանիտար բեռների համար նոր անցակետ է կառուցում Գազայի հատվածում

Իսրայելը հումանիտար բեռների համար նոր անցակետ է կառուցում Գազայի հատվածում

Իսրայելը հումանիտար բեռների համար նոր անցակետ է կառուցում Գազայի հատվածի հյուսիսում, հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Չնայած ՀԱՄԱՍ-Ը շարունակում է 133 պատանդների պահել և Գազայի բնակիչներին որպես վահան օգտագործել, Իսրայելը շարունակում է դյուրացնել հումանիտար օգնության մուտքը Գազա և նոր ուղիներ գտնել»:

Հագարին հավելել է, որ այդ մասում բեռնատարների մուտքը դժվարանցանելի էր, և նոր անցակետը հնարավորություն կտա, որ արտասահմանից ավելի շատ բեռնատարներ մուտք գործեն Գազայի հատված։

Նշենք, որ այս որոշումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննադատություն էր հնչեցրել Իսրայելի հասցեին:

  • Կիսվել: