Իսրայելը հրթիռակոծել է սիրիական Տարտուս և Համա նահանգները. կա երեք վիրավոր
Սիրիայի Տարտուս եւ Համա նահանգների գյուղական հատվածներում գտնվող որոշ թիրախների ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է երեք զինվոր, տեղեկացնում է SANA-ն։
ԶԼՄ-ի աղբյուրը նշում է, որ կիրակի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել՝ հրթիռակոծելով հյուսիսային Լիբանանից՝ թիրախավորելով Տարտուս եւ Համա նահանգների գյուղերում որոշ թիրախներ:
՛՛Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռներից մի քանիսը: Ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող, պատճառվել է նաեւ նյութական վնաս՛՛,-հավելել է աղբյուրը: