երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ անցած գիշեր ակտիվացրել է գործողությունները «Հեզբոլլահ»-ի ուժերի կուտակման դեմ:

Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանության բանակի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:

«Ճշգրիտ հետախուզական տվյալներին հետևելով՝ անցյալ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր գործողությունները «Հեզբոլլահ»-ի ուժերի կուտակման դեմ՝ զենքի արտադրության հիմնական վայրերին մի շարք թիրախային հարվածների միջոցով: Դրանց թվում էր մի հաստատություն, որն օգտագործվում էր հարավային Լիբանանում հրթիռների և հրթիռային կայանների արտադրության և հավաքման համար, ինչպես նաև մեկ այլ տեղամաս Բեքաա հովտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: