Իսրայելը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությամբ Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին կնքված պայմանագիրը
Իսրայելի կառավարությունը հաստատել է ԱՄՆ աջակցությամբ Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին կնքված պայմանագիրը:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նախարարների կաբինետի հատուկ նիստից առաջ, մասնավորապես, ասել է. ՛՛Ամեն օր չէ, որ թշնամի պետությունը ամբողջ միջազգային հանրության առաջ ճանաչում է Իսրայելի պետությունը գրավոր համաձայնագրով։ Ամեն օր չէ, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեր կողքին են կանգնում և տնտեսական ու անվտանգային երաշխիքներ են տրամադրում այդ համաձայնագրի վերաբերյալ՛՛:
Նիստից հետո Լապիդը ստորագրել է համաձայնագիրը և նշել, որ այն նպաստում է Իսրայելի անվտանգության ամրապնդմանն ու նրան ավելի շատ ազատություն է տալիս ինչպես ՛՛Հեզբոլլահի՛՛ դեմ պայքարում, այնպես էլ՝ հյուսիսից սպառնալիքներին հակազդելու գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Միշել Աունի ստորագրությամբ պայմանագիրը հաստատել էր Լիբանանի կառավարությունը:


