կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իսրայելը հարված է հասցրել Եմենի օդանավակայանին, սպառնացել հետապնդել հութիների առաջնորդներին

Իսրայելը հարված է հասցրել Եմենի օդանավակայանին, սպառնացել հետապնդել հութիների առաջնորդներին

Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանեի միջազգային օդանավակայանին։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ հարվածը պատասխան էր Եմենի՝ Իսրայելի վրա շարունակվող հարձակումներին։ 

Իր հերթին Եմենի ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման է ենթարկվել օդանավակայանի շենքը, որտեղ եղել են բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդներ:


Եմենին ավիահարվածներից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է հետապնդել հութիների բոլոր առաջնորդներին։ Հայտնում է The Times of Israel-ը։ 

  • Կիսվել: