երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելում շարունակվում են դատական համակարգի փոփոխությունների դեմ ցույցերը

Իսրայելում շարունակվում են դատական համակարգի փոփոխությունների դեմ ցույցերը

Իսրայելում երեկվանից վերսկսվել են բողոքի փողոցային ցույցերը՝ ընդդեմ դատաիրավական փոփոխությունների, որոնց առաջին մասը մի քանի օր առաջ հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին Թել Ավիվում՝ կառավարական շենքերի մոտ։

Հուլիսի 24-ին Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից ընդունված դատաիրավական փոփոխությունների փաթեթի առաջին օրինագիծը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները՝ բեկանելու կառավարության որոշումները: Ընդդիմադիր խորհրդարանականները բոյկոտել են օրինագծի քվեարկությունը, կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 64 պատգամավոր։ Սա բավարար էր փաստաթղթի ընդունման համար։ Բարեփոխումը քննադատողները կարծում են, որ փոփոխությունները հնարավորություն են ստեղծում իշխանության չարաշահման համար՝ հանելով իշխանության վերահսկման  ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը։

 

  • Կիսվել: